Վաղ ժամանման և սենյակի առկայությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է հավելյալ մեկ օրվա արժեքի չափով վճարում կատարել։
Ուշ մեկնման դեպքում հավելավճարը կկազմի սենյակի մեկ օրվա արժեքի 50%-ը, եթե դուրս գրումը մինչև ժամը 18:00-ն է։ Եվ հավելյալ մեկ օրվա գումար կգանձվի սենյակը 18:00-ից ուշ հանձնելու պարագայում։
Գրանցման համար հարկավոր է ներկայացնել վավեր անձը հաստատող փաստաթուղթ՝ լուսանկարի առկայությամբ (անձնագիր, վարորդական վկայական կամ ծննդյան վկայական՝ անչափահասների պարագայում)։ 18 տարեկանից ցածր երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները կամ օրինական խնամակալները։
6 տարեկանից ցածր երեխաները ծնողների ուղեկցությամբ մնում են անվճար։ 7-12 տարեկան երեխաների համար գործում է օրական 5,000 դրամ հատուկ սակագին։
Ամրագրում կատարելու համար պահանջվում է վավեր բանկային քարտ, քանի որ ըստ Ձեր ընտրած սակագնի՝ կարող է պահանջվել նախնական վճարում կամ գումարի սառեցում։
Բոլոր վճարումները կարող են կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ տարբերակով՝ բանկային փոխանցմամբ կամ Visa, Master, American Express, Diners Club, UnionPay և JCB քարտատեսակների միջոցով։
Ստանդարտ վճարում. վճարումը կատարվում է ժամանման պահին։ Չեղարկումն անվճար է, եթե այն կատարվում է ժամանման օրվանից նվազագույնը 48 ժամ առաջ։ Այլապես մեկ օրվա արժեքը գանձվում է որպես տուգանք։ Եթե Դուք չեք չեղարկում Ձեր ամրագրումը, բայց նաև չեք ժամանում հյուրանոց, ապա դարձյալ մեկ օրվա արժեքը գանձվում է որպես տուգանք։
Խմբային ամրագրում. վճարումը կատարվում է ամրագրման պահին։ Երկու և ավելի սենյակների չեղարկման, չժամանելու կամ փոփոխությունների դեպքում գումարը հետ չի վերադարձվում։
Վաղ մեկնման պարագայում հարկավոր է տեղեկացնել մեկնման օրվանից նվազագույնը 48 ժամ առաջ, որպեսզի խուսափեք մեկ օրվա արժեքի չափով տուգանքից։
Մեր հյուրանոցի ամբողջ տարածքում ծխել չի թույլատրվում։ Ծխելու համար նախատեսված է տուգանք՝ 70,000 ՀՀ դրամի չափով։
Կենդանիներ հյուրանոցում չեն թույլատրվում