ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Բարի գալուստ Նորդ Ավենյու հյուրանոց

Նորդ Ավենյու հյուրանոցը գտնվում է քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ Հանրապետության հրապարակից և Ազատության հրապարակից (Օպերա) ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, ինչն էլ հնարավորություն է ընձեռում լավագույնս վայելելԵրևանը։

Մեր 4 աստղանի բուտիկ հյուրանոցը խոստանում է բարձրակարգ սպասարկում  փորձառու ու հյուրընկալ անձնակազմի շնորհիվ։

Դե իսկ սենյակից բացվող տեսարանը մեկ այլ հաճույք է, երբ գտնվում եք Նորդ Ավենյուում։

Պատուհաններից բացվում է Հյուսիսային պողոտան՝ մայրաքաղաքի միակ հետիոտնայինպողոտան, որն իրար է կապում Երևանի գլխավոր տեսարժան վայրերն ու փողոցները:

Հյուրանոցից ներս հայկականին զուգահեռ կարող եք զգալ նյույորքյան շունչը,  հյուրանոցից դուրս՝ երևանյանը՝ բարձրակարգ խանութներով, բանկերով, շքեղ ռեստորաններով ու սրճարաններով ու տարատեսակ ժամանցի վայրերով։

Թե՛ գտնվելու վայրով, թե՛ մաքրությամբ ու սպասարկման որակով, հյուրանոցը հարմար էինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ գործուղմամբ Հայաստան ժամանած այցելուներին։ Ընտանիքները ևս նախընտրում են Նորդ Ավենյու հյուրանոցը, և դա ունի իր պատճառը։

Հյուրանոցի ողջ տարածքում արգելված է ծխելը, ինչն էլ ապահովում է օդի ու սենյակներիթարմությունը և երեխաներին զերծ է պահում ծխախոտի վնասակար ազդեցությունից։

Հյուրանոցում նախատեսված է ամեն ինչ երեխաների հետ հանգիստը լիարժեքորեն կազմակերպելու և իսկապես հանգստանալու համար։ Սենյակներն ընդարձակ են, առկա  են օրորոցներ ու հավելյալ մահճակալներ, հասանելի է դայակի ծառայությունը, իսկ Դուք  ունեք հնարավորություն ամրագրելու ընդհանուր դռներով միակցված սենյակներ առավելագույնհարմարավետության համար։

Հոգ տանելով ձեր հարմարավետության մասին՝ մենք նաև առաջարկում ենք հավելյալ ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են սպան, մարզասրահը, էքսկուրսիաներն ու տրանսֆերները և շատ ավելին:

Տեսնել ավելին