Այս նրբաճաշակ սենյակը կահավորված է մեկ մեծ երկտեղանի մահճակալով կամ երկու առանձին մահճակալներով, օրթոպեդիկ ներքնակով, սենյակում առկա է զգեստապահարան, ինչպես նաև աշխատանքային գրասեղան` իր աթոռով: Այս սենյակն ունի օդափոխման անհատական համակարգ և սենյակի պատուհանները բացվում են դեպի Պուշկին փողոց: Սենյակը հագեցած է մինի-բարով, էլեկտրական թեյնիկով ՝ անվճար թեյի և սուրճի հնարավորությամբ, 2 տեսակի բարձերով, ուղեբեռի պահարանով, արբանյակային հեռուստաալիքներով հեռուստացույցով: Լոգասենյակներում առաջարկվում է հիգիենայի պարագաների և սրբիչների ամբողջական անվճար փաթեթ: Բոլոր սենյակները ներառում են չհրկիզվող պահարան, վարսահարդարիչ և կշեռք:
Ամրագրեք 2 առանձին մահճակալներ կամ միակցված սենյակ Standard double-ի հետ միասին և վայելեք Ձեր ուղևորությունը: