Սենյակի նկարագրություն

Դելյուքս բնակարան - ընդարձակ բնակարաններ 10-րդ և 11-րդ հարկերում՝ պատշգամբով և հիանալի տեսարանով դեպի Հյուսիսային պողոտա և քաղաք։ Բնակարանն ունի առանձին հյուրասենյակ և 2 ննջասենյակ։ Յուրաքանչյուր ննջասենյակ ունի իր սանհանգույցը։ Սենյակը հագեցած է բազմոցով և բազկաթոռներով, օդորակիչով, խոհանոցի բոլոր հարմարություններով և խոհանոցային տեխնիկայով։ Խոհանոցում առկա են միկրոալիքային վառարան, էլեկտրական վառարան և սառնարան։ Սանհանգույցներն ամբողջությամբ համալրված են անվճար լոգանքի պարագաներով և սրբիչներով: Բոլոր սենյակներն ունեն պահարան, վարսահարդարիչ և կշեռք:

Շքեղ հանգիստ Երևանի կենտրոնում.

ԱՄՐԱԳՐԵԼ

Սենյակում՝

  • բազմոց մահճակալ
  • զգեստապահարան
  • կախիչներ
  • սառնարան
  • վարսահարդարիչ
  • միկրոալիքային վառարան
  • Հեռուստացույց յուրաքանչյուր սենյակում
  • հայելի
  • Բազկաթոռներ
  • փափուկ կահույք
  • Բազմոց
  • երկու երկտեղանոց մահճակալ
  • լամպ
  • կշեռք

Լոգասենյակում՝

Լոգասենյակներում տրամադրվում է պարագաների անվճար և ամբողջական փաթեթ՝
  • խալաթներ
  • հողաթափեր
  • զուգարան
  • ցնցուղ
  • լվացարան
  • հիգիենայի միջոցներ

Այլ

  • անվճար Wi-Fi

Այլ սենյակներ