North Avenue հյուրանոցում մենք աշխատում ենք գերմանական առաջատար Sixt ընկերության հետ ՝ աշխարհում ավտոմեքենաների վարձույթով զբաղվող առաջին ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան 100 տարվա փորձ: Sixt-ն առաջարկում է ինչպես կոմպակտ մեքենաներ ու սեդաններ, այնպես էլ ամենագնացներ և միկրոավտոբուսներ:  Ձեր առավելագույն հարմարավետության համար կարող են ներառվել այնպիսի օգտակար հավելումներ, ինչպիսիք են մանկական նստատեղերը, GPS-ը, բջջային ինտերնետը, վարորդի լրացուցիչ ծառայությունը և այլն: Հյուրանոցում տեղակայված շուրջօրյա գրասենյակը հնարավորություն է տալիս մեքենան վարձակալել հենց նույն վայրում, որտեղ Դուք ապրում եք:

Sixt-ի ավտոմեքենաների ցանկը ներառում է աշխարհի լավագույն արտադրողների մոդելներ, ինչպիսիք են BMW, Mercedes-Benz, Audi, Jaguar, Range Rover և այլն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ընդունարանի հետ:

Մենք առաջարկում ենք նաև դիմավորելու և ճանապարհելու բարձրակարգ ծառայությունը: Մեր վարորդները խոսում են անգլերեն և ռուսերեն և ապահովում են որակյալ սպասարկում երթևեկության ողջ ընթացքում։ Ամենաբարձր դասի մեր մեքենաները կահավորված են օդափոխման համակարգով ու անվճար Wi-Fi-ով։ Վարորդնեը դիմավորում են Ձեզ անմիջապես օդանավակայանում՝ ճիշտ այն վայրում, ուր դուրս եք գալիս ուղեբեռն ստանալուց հետո։ Նրանց ձեռքում կտեսնեք հատուկ ցուցանակ Ձեր անունով։

1-2 անձի համար միակողմանի ուղևորափոխադրումն արժե 9500 դրամ:

3-7 անձի համար միակողմանի ուղևորափոխադրումն արժե 14,000 դրամ: