North Avenue by Stellar Hotels, Yerevan հյուրանոցում Ձեզ ենք առաջարկում մի շարք ծառայություններ, որոնք Ձեր կյանքի կարևոր պահերը անմոռանալի կդարձնեն: Առաջարկում ենք ծառայությունների տարբեր փաթեթներ՝ Ձեր նախասիրություններին ու պահանջին համապատասխան, այդ թվում այցելություն մեր տանիքում գտնվող անկրկնելի տեռաս, որտեղ կարող եք ստանալ հիասքանչ պանորամիկ կադրեր, ինչպես նաև տարատեսակ ռեկվիզիտներ և ձեավորում, որոնք Ձեր օրը կդարձնեն յուրահատուկ:

Մեր ծառայությունների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակվում.

Հարսանեկան կամ ծննդյան լուսանկարահանում

Առաջարկություն անելու վայր

Ռոմանտիկ ընթրիք տանիքում

և բազմաթիվ այլ ծառայություններ:

Լուսանկարահանման ընթացքում կարող եք օգտվել բնական լույսով հագեցած էլեգանտ և ընդարձակ սենյակներից, իսկ 12-րդ հարկից բացվող քաղաքային տեսարանը շքեղություն կհաղորդի Ձեր օրվան:

Անցկացրեք հեքիաթային երեկո Ձեր սիրելիի հետ տանիքում՝ օգտվելով ռոմանտիկ ընթրիքի ծառայությունից: Լինի դա յուրահատուկ առիթ, թե ուղղակի զգացմունքները արտահայտելու ցանկություն, մեր ռոմանիկ տանիքը կդառնա իդեալական վայր Ձեզ համար:

Կազմակերպչական հարցերում կարևոր դեռ ունի նաև մեր թիմը, որը ցանկացած միջոցառման ժամանակ կաջակցի Ձեզ և կօգնի ստեղծել անկրկնելի միջավայր: Մենք կհոգանք ամեն ինչի մասին, որպեսզի Դուք կարողանաք հանգիստ վայելել Ձեր օրը:

Բաց մի թողեք անմոռանալի հիշողություններ կերտելու Ձեր հնարավորությունը: