ՄԻՍ' – մսի սիրահարների հայկական ռեստորան
«ՄԻՍ'»-ը հայկական խոհանոցը նոր մոտեցումներով և անկրկնելի մատուցմամբ ներկայացնող ռեստորան է մսի իրական սիրահարների համար:
«ՄԻՍ'»-ի ճաշացանկը հագեցած է բազմազան ուտեստներով, որոնցում ներդրված է հայկական մշակույթը՝ սիրված և դարերի ընթացքում մեզ հասած ճաշատեսակներով և ուտեստներով: Ճաշացանկում ներկայացված են ինչպես հայկական ավանդական բաղադրատոմսերով պատրաստվող, այնպես էլ կովկասյան խոհանոցից բոլորին հայտնի ուտեստներ՝ ուրույն ձեռագրով և առանձնահատուկ մոտեցմամբ:
«ՄԻՍ'» ռեստորանի բաց խոհանոցը հնարավորություն է տալիս մեր հյուրերին հետևել իրենց նախընտրելի ուտեստների պատրաստման գործընթացին, հիանալ մեր հմուտ խոհարարների արհեստավարժությամբ և բացահայտել համային նոր համադրություններ:
Մեր թիմի նպատակն է պահպանել և նորովի մատուցել հայկական ավանդական ուտեստները և ներկայացնել հայկական խոհանոցը ողջ աշխարհին:
Միացե՛ք մեզ յուրաքանչյուր առավոտ «ՄԻՍ'» ռեստորանում համեղ buffet նախաճաշի:
Մատուցվում է ժ. 07:30-ից մինչև 11:30-ն:
Հիմնական ներկայացված ուտեստներից զատ, առաջարկվող ճաշացանկում առկա են նաև՝
Առաջարկվող ճաշատեսակները կամ Ձեր պատվերով մատուցված ուտեստները կարող եք համտեսել ինչպես ռեստորանի սրահում, այնպես էլ Ձեր սենյակում:
Հեռ.՝ +374 (55) 424 424